Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերական կայուն է և՛ արցախյան, և՛ նախիջևանյան ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ինչպես մի քանի անգամ նշել եմ, բոլոր խնդիրներին շատ արագ արձագանքում ենք, և բոլոր ռիսկերը չեզոքացվում են», – ասաց Դավիթ Տոնոյանը։








































