ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնեկ որդին՝ Էրիկը հայտարարել է, որ ինքը և իր ընտանիքի անդամները սպառնալիքներ են ստացել։ Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարզացրույցում։
Նա ասել է, որ ինքը և իր հարազատները փոստով նամակ են ստացել, որում սպիտակ փոշի է եղել։
Այս տարվա փետրվարին անհայտ անձինք փոշով ծրար են ուղարկել ԱՄՆ առաջնորդի ավագ որդուն՝ Դոնալդ Թրամփ կրտսերին։ Այն բացել է նրա կինը՝ Վանեսան։ Կինը հոսպիտալացվել է, սակայն փոշին վտանգավոր չի եղել։








































