Պատմության մեջ առաջին անգամ 12-ամյա տղան դարձել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի (UNAM) ուսանող։ Այս մասին ասվում է համալսարանի մամուլի հաղորդագրությունում։
Կառլոս Անտոնիո Սանտամարիան 9 տարեկանում անցել է համալսարանական դասընթացները և վերլուծական քիմիայից, կենսաքիմիայից, ինչպես նաև մոլեկուլյար կենսաբանությունցի աստիճանի արժանացել։
«Նա միակ ուսանողը կլինի, որը լսարանի դռների մոտ կգնա ծնողների ձեռքը բռնած»,-ասվում է հաղորդագրությունում։
Համալսարան ընդունվելու հնարավորություն Սանտամարիան ստացել է արտահերթ քննություններ հանձնելուց և դպրոցի ավարտական վկայական ստանալուց հետո։











































