Փարիզում Էյֆելյան աշտարակի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը, որի պատճառով այն փակ էր այցելուների համար։ Այս մասին ասվում է Twitter-ում։
«Գործադուլն ավարտված է։ Ուրբաթ, օգոստոսի 3-ին Էյֆելյան աշտարակը բաց է այցելուների համար»,-ասվում է հաղորդագրությունում։
Աշտարակը բաց է զբոսաշրջիկների համար առավոտյան 09։00-ից։









































