Այժմ Գերմանիայում միգրացիոն ծագմամբ 19․3 մլն մարդ է բնակվում։ Նրանք կազմում են բնակչության 23․6 տոկոսը և 4․4 տոկոսով ավելի են, քան մեկ տարի առաջ։ Այս մասին հաղորդում է Die Welt-ը՝ վկայակոչելով Վիճակագրության դաշնային բյուրոն։
Երկրի բնակիչներից շուրջ 2․8 մլն-ը (14 տոկոս) թուրքական արմատներ ունի, 11 տոկոսը՝ լեհական։ Ռուսական ծագում ունի բնակիչների 7 տոկոսը, ղազախական՝ 6-ը։
Գերմանիայում համարում են, որ միգրացիոն ծագում ունեն անձինք, որոնց ծնողներից մեկը գերմանացի չէ։ Այդպիսի անձանց 51 տոկոսն արդեն Գերմանիայի անձնագրեր ունեն։













































