ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրորդ նամակն է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը՝ տեղեկացնում է Reuters-ը:
Սանդերսի խոսքով՝ նամակը ստացվել է օգոստոսի 1-ին: Նրա բովանդակության մասին Սանդերսը ոչինչ չի ասել: «Երկու առաջնորդների միջև նամակագրությունը ուղղված է Սինգապուրում հանդիպումից հետո պայմանավորվածությունների զարգացմանը, ԱՄՆ-ԿԺԴՀ համատեղ հայտարարությունների շրջանակում ձեռք բերված պարտավորվածությունների կատարմանը»,- ասել է Սանդերսը:










































