Տարբեր երկրներից հավաքված հետազոտողների խումբը ուտելու փայտիկներ է մշակել, որոնք կարող են կերակուրն ավելի թթու կամ աղի դարձնել։

Ինչպես գրում է Food Research International ամսագիրը՝ համի փոփոխության համար պատասխանատու են էլեկտրոդները, որոնք տեղադրված են ամանի ծայրերին, որը տրվում է փայտիկների հետ միասին։ Փայտիկները նույնպես էլեկտրոդներ են։ Նրանք միմյանց հետ կապված են տպասալով (պլատայով) և մարտկոցով։ Տարօրինակ սպասքը նաև ինդիկատորով է զինված, որը ճանաչում է համը։

Նորույթն արդեն ավելի քան 30 կամավոր է փորձարկել։ Գիտափորձի մասնակիցների խոսքերով՝ համային ռեցեպտորներն իրոք ենթարկվել են էլեկտրոդների ազդանշաններին։








































