Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:







































