Սիրիայում ևս երեք ընդդիմադիր խմբեր, որոնք չեն ցանկանում զենքը վայր դնել, միացել են «Ազգային ազատագրության ճակատ»-ին՝ այսպիսով ավարտին հասցնելով երկրում ամենախոշոր զինված միավորման ձևավորումը, որը պայքարում է նախագահ Բաշար Ասադի դեմ։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն։
«Ազգային ազատագրության ճակատի»-ն են միացել «Սիրիայի փրկության ճակատ»-ը, Ջեյշ ուլ Ահրարը և Սուկուրու Շամը։ Նրանք բոլորը Սիրիայի ազատագրական բանակի կազմում են։ Խմբավորումների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց նպատակը Սիրիայի ազատագրական բանակի ուժերի կենտրոնացումն է, որոնք կռվում են Իդլիբ և Համա նահանգներում։
««Ազգային ազատագրության ճակատի»-ը գործում է Իդլիբ և Համա նահանգներում։ Վերջին ընդլայնման արդյունքում խմբավորման անդամների թիվը շուրջ 100 հազար մարդ է կազմում»,-ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Նախագահ Բաշար Ասադւ հայտարարել էր 2011-ից երկրում ծավալված քաղաքացիական պատերազմում «մոտալուտ հաղթանակի» մասին։










































