Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին չի հրամայել դադարեցնել ամերիկյան ընտրություններին «ռուսական միջամտության» հետաքննությունը։ Այս մասին հաղորդում է MSNBC-ն։
Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարությունը ոչ թե հրաման է, այլ՝ կարծիք։
Նա նաև հավելել է, որ Թրամփը ցանկանում է դադարեցնել «վհուկների որսը»։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփը գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնից պահանջել է փակել «ռուսական գործը»։











































