Երկվորյակների ծնվելուց մեկ տարի անց Բեյոնսեն ցույց է տվել փոքրիկների դեմքերը։ Այս նկարը կարելի է ասել համացանցում առաջինն է, որ բախտ է վիճակվել տեսնել երկրպագուներին։
Նկարը վերջերս է արվել՝ զբոսանավով Եվրոպայով ճամփորդելու ժամանակ։

Լուսանկարի ձախ կողմից, լուրջ դեմքով և նարնջագույն տաբատով նստած է որդին՝ Սըր Քարթերը և աջից հմայիչ ժպիտով դուստրն է՝ Ռամին։
Լուրեր են պտտվում, որ երգչուհին կրկին հղի է, սակայն Բեյոնսեն այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն չի անում։










































