Ավստրալիայում «սելֆիի ոստիկանություն» կստեղծվի, որը կպայքարի տպավորիչ լուսանկար ունենալու համար կյանքը վտանգող զբոսաշրջիկների դեմ՝ գրում է The Sun-ը:

Ամենից հաճախ էքստրեմալ օրինախախտները սիրում են լուսանկարվել Թագավորական ազգային պարկի՝ օվկիանոսի վրա կախված ժայռածերպին:

Զբոսաշրջիկների անվտանգությունը ապահովելու համար այդ վայրում արդեն ցուցանակ է տեղադրված, որը արգելում է մոտենալ ծերպին, սակայն դա չի կանգնեցնում հետաքրքրասեր զբոսաշրջիկներին:










































