ԱՄՆ և Իրանի միջև բանակցությունները հնարավոր են այն պայմանով, եթե Վաշինգտոնը վերադառնա միջուկային գործարքին։
«Մեր պայմաններն են՝ իրանի ժողովրդի նկատմամբ հարգանքը, թշնամական վերաբերմունքից հրաժարվելը և միջուկային գործարքին վերադառնալը»,– հաղորդել է Իրանի նախագահի խորհրդական Համիդ Աբուտուրաբին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ՝ առանց նախապայմանների։
«Եթե իրանը ցանկանա, մենք կարող ենք հանդիպել։ Պետք է խոսել մարդկանց հետ, հատկապես այն դեպքում, երբ խոսում ենք հնարավոր պատերազմի և զոհերի մասին։ Նման հանդիպումներում ոչ մի վատ բան չկա։ Ավելի վաղ մենք հանդիպել ենք Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ»,– ասել է Թրամփը։










































