Ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները ապացույցներ են գտել, որ Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ է մշակում։ Այս մասին գրում է The Washington Post պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ նոր հրթիռների ստեղծումը, որոնք կարող են հասնել ԱՄՆ տարածք, տեղի է ունենում արտադրական հրապարակում, որտեղ նախկինում ստեղծվել են առաջին կորեական միջմայրցամաքային հրթիռները։ Նշվում է, որ արբանյակային լուսանկարները կարող են վկայել երկու նոր միջմայրցամաքային հրթիռի ստեղծման մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային զենքի համար վառելանյութ արտադրել։








































