Sunday, 21 06 2026
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

ՀՀ նախագահի տիկինն ու Իտալիայի նախագահի դուստրն «Մեգերյան կարպետ»-ում ծանոթացել են հայկական գորգագործության ավանդույթներին

Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելան  ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ հուլիսի 30-ին այցելեց «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր:

Ընկերության «Հովհաննես և Նոյեմի Մեգերյան» հայկական ձեռագործ գորգերի թանգարանում շրջայցի ժամանակ հյուրերը ծանոթացան ժամանակակից Հայաստանի տարբեր տարածաշրջանների, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հին գորգերին, գորգագործների տեղամասում հետևեցին աշխատանքային գործընթացին:

Ընկերության գործարանի արտադրության ու մարկետինգի գծով գլխավոր տնօրեն Լեոնիդ Անդրիասյանը շրջայցը սկսեց հյուրերին գորգերի պատրաստման տեխնոլոգիան, գույների ստացման եղանակները ներկայացնելով, ապա ցուցադրեց Վասպուրական գորգը, որը թվագրվում է 17-18-րդ դարերով:

Լաուրա Մատարելան և Նունե Սարգսյանի տեսան նաև Վիշապագորգը, որի օրիգինալ տարբերակը պահվում է Լոնդոնում: Վիշապագորգ կա նաև Հիսուսի Հարության տաճարում, Սուրբ Ղազար կղզու Մայրավանքում, ինչպես նաև Վիշապագորգ է ստեղծվել Երևանի 2800- ամյակի առիթով. այս գորգի տեսքով խճանկարը տեղադրվել է Կարապի լճի հարևանությամբ:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բացառիկ գորգի մոտ, որի կրկնօրինակը նվիրել են ֆրանսահայ շանսոնյե  Շառլ Ազնավուրին, Հռոմի պապին, «Ավրորա»-ի մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեին, և այլոց,  «Մեգերյան կարպետ»-ի հյուրերը լուսանկարվեցին: ՀՀ նախագահի տիկնոջը դուր եկավ գորգի գունային համադրությունը: «Շատ գեղեցիկ գունային համադրություն է»,- ընդգծեց Նունե Սարգսյանը:

«Մեգերյան կարպետ» ընկերության տնօրինությունը Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելային նվիրեց Խոր Վիրապի և Արարատի պատկերով գորգ, Մերգերյանների հավաքածուից մետաքսե շարֆ՝ հայկական գորգի նախշերով, ինչպես նաև արծաթե զարդ՝ «Զանգեզուր» գորգի պատկերով:

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն ու Իտալիայի Հանրապետության նախագահի դուստրը շրջայցի վերջում համտեսեցին հայկական լավաշ, ապա շնորհակալություն հայտնեցին «Մերգերյան կարպետ» ընկերության աշխատակազմին  ջերմ ընդունելության համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում