Սոչի քաղաքի Ադլերի շրջանում բռնկված հրդեհի զոհերի թվում կա ազգությամբ 4 հայ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերի էջը՝ հղում անելով Սոչիում ՀՀ հյուպատոսությանը:
«Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- ասված է հաղորդագրությունում։










































