Friday, 19 06 2026
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Ինչպիսին է լինելու Քոչարյանին մեղսակից կառույցների՝ ԱԺ, Սահմանադրական դատարան, ԿԸՀ ղեկավարների հարցը

Հատուկ քննչական ծառայությունում քննվող մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քոչարյանը կալանավորված է։

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված է 2008 թվականի մարտի 1-ի և դրան նախորդող իրադարձություններին իր ունեցած դերակատարությունը և մասնավորապես պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանի առկայությունը:

2008 թվականի այդ նույն օրը՝ փետրվարի 23-ին, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ում մեղադրանքի հիմքում ևս սահմանադրական կարգի տապալումն է, ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը, համաձայն որի՝ Երևանում ձևավորվելու էր զինվորական կառավարման նոր մարմին, որին ենթարկվելու էին ՊՆ-ի և ԶՈՒ ԳՇ-ի գրեթե բոլոր կարևորագույն վարչություններն ու ստորաբաժանումները: Համաձայն հրամանի՝ «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ Զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով ՀՀ Զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին ժամը 18.00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի, ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով»:

Սակայն ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի փաստահավաք խմբի տվյալներով՝ «ՊՆ 0038 հրամանի տրամաբանությունը լիովին հակառակն էր՝ Երևան են բերվում զինված ուժերի ստորաբաժանումներ, զինտեխնիկա և սահմանային զորամիավորումներից ժամանակավորապես կազմավորված հատուկ խմբեր ու ստորաբաժանումներ, ինչը ոչ մի պարագայում չէր կարող պայմանավորված լինել ու բացատրվել հակառակորդի հետ շփման գծում իրավիճակի լարմամբ, քանի որ արխիվային տվյալների համաձայն՝ սահմանային լարվածությունը եղել է մարտի 4-ին»։

0038 հրամանի արձակումը հակասահմանադրական ակտ էր, որով այդ հրամանը կայացնող սուբյեկտը` պաշտպանության այն ժամանակվա նախարարը՝ Միքայել Հարությունյանը, և հրահանգ տվող անձը` ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը՝ Քոչարյանը, գերազանցել են իրենց լիազորությունները՝ ըստ էության, տապալելով այդ ժամանակվա սահմանադրական կարգը, քանի որ ռազմական դրություն հայտարարված չի եղել։

Այստեղ առաջանում է տրամաբանական հարց. Քոչարյանին մեղսակից ինստիտուտները՝ Ազգային ժողով, Սահմանադրական դատարան, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ի՞նչ մասնակցություն են ունեցել սահմանադրական կարգի տապալման գործին և կառույցների այդ ժամանակվա ղեկավարներին ի՞նչ ճակատագիր է սպառնում, քանի որ նրանք, ըստ էության, Քոչարյանին աջակցել են տապալել սահմանադրական կարգը և բանակն օգտագործել խաղաղ ցուցարարների վրա։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը նշում է՝ ՀՀ օրենսդրությունը պատժի անհատականացման սկզբունք ունի, և ամեն ոք պետք է պատասխան տա իր կատարած ենթադրյալ արարքի համար, հետևաբար վարույթն իրականացնող մարմինը հարուցված քրգործի շրջանակում պետք է իրականացնի օբյեկտիվ, բազմակողմանի քննություն, պարզելու՝ այդ տարիներին, այդ ժամանակահատվածում այս կամ այն պաշտոնը զբաղեցնող անձը որքանո՞վ է առնչություն ունեցել կամ մասնակից եղել այդ գործընթացին, և իր իրականացրած քայլերում արդյոք առկա՞ են եղել քրեաիրավական հետևանքներ առաջացնող դետալներ, որը հիմք կհանդիսանա այդ անձին մեղադրանք առաջադրելու համար։ «Այնպես չի՝ ով աշխատել է Քոչարյանի իշխանության ժամանակ, հանցագործ է։ Այդպես չէ։ Պետք է հասկանալ՝ մարդիկ, ովքեր զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ, որքանո՞վ են առնչվել հակաօրինական գործողություններին։ Վարույթն իրականացնող մարմինը որևէ ձևով կաշկանդված չէ ոչ մի ազգանվամբ, պաշտոնով։ Եթե քննությամբ հիմնավորվի, որ ԱԺ նախկին նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը, այս կամ այն նախարարը, օլիգարխը մասնակցություն են ունեցել մարտի 1-ի հակաօրինական գործողություններին, ապա մեղադրանք կառաջադրվի»,- մանրամասնեց փաստաբանը՝ ավելացնելով, որ արտակարգ դրություն մտցնելու մասին որոշման ընթացակարգերը ֆորմալ առումով Քոչարյանը պահպանել է:

«Այդ տարիների Սահմանադրության 55 հոդվածի 14 կետով՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Քոչարյանը խորհրդակցել է ԱԺ նախագահի և վարչապետի հետ ու հայտարարել արտակարգ դրություն և իրականացրել իրավիճակից թելադրվող միջոցառումներ։ Սա հայեցողական գնահատման խնդիր է՝ արդյոք մարտի 1-ի երեկոյան կա՞ր սահմանադրական կարգին սպառնացող վտանգ, քանի որ այդ տարիներին չէր գործում արտակարգ դրություն հայտարարելու մասին իրավական ռեժիմի ապահովման մասին օրենքը։ Ուղղակի Ռոբերտ Քոչարյանը, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, ունեցել է նման հրամանագիր ստորագրելու իրավունք, միաժամանակ խորհրդակցել է Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ։ Միայն այդ հանգամանքը քիչ է, որ ԱԺ նախգահին և վարչապետին մեղադրանք առաջադրվի»,- ասաց նա:

Նորիկյանի խոսքով՝ այս պահին հրապարակային որևէ տեղեկություն չկա, թե այդ կառույցները՝ Ազգային ժողով, Կառավարություն, ԿԸՀ, Սահմանադրական դատարան՝ ի դեմս ղեկավարների, ինչպես են աջակցել կամ ինչ առնչություն են ունեցել սահմանադրական կարգի տապալման գործընթացում։

Այսինքն՝ եթե Ռոբերտ Քոչարյանին և Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար, ուրեմն դրա համար կան հիմնավոր ապացույցներ, ինչը դեռ հնարավոր չէ ասել ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի մասին, բայց չի էլ բացառվում, որ կարող է նման բան լինել, քանի որ այդ կառույցները, և ոչ միայն, ժամանակին լուռ ու հնազանդ աջակցել են Քոչարյանին ու անվերապահորեն կատարել նրա հրամանները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում