Friday, 19 06 2026
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը

Ոչ ոք ղեկավար չի ծնվել. Հայաստանում պետք է փրայմերիզների համակարգ ներդնել

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ կրկին ակտիվացել է թեկնածուների հարցը, սակայն պայքարը մի շարք քաղաքական ուժերում ընթանում է ներկուսակցական մակարդակով, հանրության աչքից հեռու, իսկ թեկնածուներն էլ ձգտում են ոչ թե արժանանալ հանրության, այլ կուսակցական ղեկավարության համակրանքին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, թե դա իներցիայով է շարունակվում, միշտ էլ Հայաստանում նման կերպ է եղել։ «Նախ կուսակցություններն իրենք պիտի փոխվեն, ընթացքում հասկանան, թե ինչ իրողություններում են։ Այդպես է եղել միշտ՝ սկսած կոմունիստներից, 120 տարի առաջ՝ ռամկավարներից, ՀՅԴ-ից, այնուհետ այդպես էր Խորհրդային Միությունում, ՀՀՇ-ում, բոլոր հայաստանյան՝ երբևէ ակտիվ եղած կուսակցություններում՝ ԱԻՄ-ում, ԱԺՄ-ում, որտեղ մատներդ դնեք»,- նշեց Քոչարյանը։

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ հայաստանյան քաղաքական մշակույթ չի ներմուծվում փրայմերիզների ինստիտուտը, երբ թեկնածուին ընտրում է ոչ թե կուսակցական վերնախավը, այլ կուսակցականները, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն մի ժամանակ՝ 2007-ին, նախագահական ընտրություններից առաջ փորձեց մտցնել, ինչը որևիցե շարունակություն չստացավ ո՛չ ՀՅԴ-ում, ո՛չ այլ կուսակցություններում»։

Ըստ քաղտեխնոլոգի՝ փրայմերիզը շատ անհրաժեշտ է և պետք է կամաց-կամաց հանգել այդ համակարգին։ Իսկ դրա ներմուծմանը խանգարում է նաև հայաստանյան կուսակցական համակարգը։ «Դա գալիս է նաև լիդերից։ Մեզ մոտ բոլոր կուսակցությունների առաջնորդները առանձին, փոքր դիկտատորներ են միշտ եղել, իրենք վախենում են դնել մի թեկնածուի, որը հասարակության մեջ կունենա բարձր վարկանիշ, բայց, այսպես ասած, իր «լյուբիմչիկը» կամ իր ասածներն անվերապահորեն կատարողը չի լինի։ Կարծում եմ՝ հիմնական պատճառը միշտ դա է եղել»,- ասաց Քոչարյանը։

Նրա կարծիքով՝ հասարակությունն էլ միանշանակ չի վերաբերվի նման հեռանկարին։ «Իհարկե, դա գալիս է նաև կուսակցություններից։ Մարդը կարող է հասարակության մեջ մեծ, շատ բարձր վարկանիշ ունենալ, բայց որպես մենեջեր, գործադիրի անդամ՝ պարզվի, որ բանի պիտանի չէ։ Նույնիսկ եթե դասական ձևով ներմուծեն փրայմերիզները, հետո կարող է պարզվել, որ X-ը, օրինակ, շատ լավ օրենսդիր է, լավ հռետոր, բայց որպես մենեջեր և գործադիր մարմնի անդամ պիտանի չէ»,- նշեց նա և հավելեց. «Եթե այդ մշակույթը ներմուծեն ու սկսեն դա անցնել սխալների ճանապարհով, սխալների ճշտման ճանապարհով, հասարակությունն ինքն էլ կհասկանա, թե ինչ է Ազգային ժողովի ընտրությունը, Երևանի ավագանու կամ ՏԻՄ ընտրություններում պետք է ընտրել։ Դա կամաց պիտի լինի։ Հասարակությանը պետք է սովորեցնել մշակույթին։ Ո՛չ հիմա, ո՛չ հինգ տարի հետո դա դեռ չի լինի այն իդեալական տարբերակը, որը պատկերացնում ենք։ Բայց եթե չմտցնես, դա երբեք չի լինի»։

Խնդիրը, ըստ քաղտեխնոլոգի, նոր կամ հին իշխանությունը չէ, խնդիրը սերունդն է։ «Նոր իշխանության մեջ նոր սերունդն ավելի շատ է։ Կադրերին պետք է բերել փորձել, ոչ ոք ղեկավար չի ծնվել։ Ինչ-որ ճանապարհ պիտի անցնեն, որից հետո կհասկանան, թե ով է օրենսդիրում պիտանի, ով՝ գործադիրում, ով ընդհանրապես պիտանի չէ՝ պիտի գնա տուն։ Դա էլ օբյեկտիվ և նորմալ պրոցես է։ Եվ այս նոր սերունդը, որը ավելի ինֆորմացված է, տիրապետում է արևմտյան տեխնոլոգիաներին, կներմուծի իր համար։ Մենք, ցավոք, անցել ենք «կարկանդակի» միջի մեր կարտոֆիլը»,- նշեց քաղտեխնոլոգը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում