Գիտնականներ Դևիդ Գինզբերգը և Մոյրա Բուրքեն պատմել են այն մասին, թե ինչպես են սոցցանցերը ազդում մարդու ինքնազգացողության վրա՝ գրում է etcetera.media-ը:
Հետազոտություններին մասնակցել են Միչիգանի համալսարանի ուսանողները: Ուսանողների մի խմբին հանձնարարել են օրական 10 րոպե կարդալ Facebook-ի լրահոսը, երկրորդ խումբը պետք է այդ լրահոսում հաղորդագրութուններ հրապարակեր և շփվեր ընկերների հետ:
Արդյունքում պարզվել, որ առաջին խումբը ավելի վատ ինքնազգացողություն է ունեցել, քան երկրորդ խումբը, որ նույնը զուգակցել է ընկերների հետ շփմամբ: Այսպիսով, նորությունների պասիվ ընթերցումը բացասաբար է ազդում մարդու հոգեբանության վրա, իսկ ահա ակտիվ շփումը օգնում է հաղթահարելու վատ տրամադրությունը:








































