Կանադայի կառավարությունը հերթական անգամ իր հարգանքն է արտահայտել Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ և կոչ է արել ՌԴ իշխանություններին ազատել ուկրաինացի քաղբանտարկյալներին՝ նաև դատապարտելով Ռուսաստանին Ղրիմի բռնակցումը: Այս մասին տեղեկացնում է segodnya.ua-ը:
«Կանադան հաստատում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ իր անփոփոխ հարգանքը և դատապարտում է Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին»,- ասվում է Կանադայի կառավարության տարածած հայտարարության մեջ:
Կանադայի կառավարությունը նաև իր մտահոգությունն է հայտնել Ղրիմում մարդու իրավունքների խախտման փաստերի հարցով, մասնավորապես Օլեգ Սենցովի ձերբակալության հարցով:










































