2016թ. հայտնի երգչուհի Բեյոնսեն թողարկեց Limonade ալբոմը, որի շրջանակներում նա ներկայացրեց իր sorry հիթը: Երգչուհու երկրպագուները դեռ այն ժամանակ վերլուծեցին երգի բառերը և հասկացան, որ երգի տեքստում Բեյոնսեն հիշատակել է ամուսնու՝ Ջեյ-Զիի դավաճանության հետ կապված աղմկահարույց պատմությունը՝ գրում է segodnya.ua-ը:
«Գեղեցիկ մազերով Բեքի» բառերով երգչուհին նկարագրել էր իր ամուսնու սիրուհուն, իսկ նրա երկրպագուները մինչ այժմ փորձում են հասկանալ, թե ով է այդ «Բեքին»:

Եվ ահա երկու տարի անց ռադիոեթերներից մեկի ժամանակ մոդել Էմբեր Ռոուզը «կրակի վրա յուղ լցրեց»: Նա 45-ամյա դերասանուհի Գվինեթ Փելթրոուին մեղադրեց Ջեյ-Զիի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մեջ:
Գվինեթը ի պատասխան, ասել է, որ Ռոուզի հայտարարությունը կատարյալ անհեթեթություն է սուտ:











































