Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնակատար Ուինսթոն Փեթերսը Ավստրալիայից պահանջել է փոխել դրոշը և գտնել սեփական դիզայնը։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Վարչապետն Ավստրալիային մեղադրել է Նոր Զելանդիյաի դրոշը կրկնօրինակելու մեջ։ Իր կտրուկ հռետորաբանությամբ հայտնի Փեթերսը պահանջում է, որ Ավստրալիան փոխի իր դրոշը, քանի որ այն շատ է նման նորզելանդականին։
«Մեր դրոշն արդեն երկար ժամանակ է Ավստրալիան կրկնօրինակել է, և նրանք պետք է փոխեն դրոշն այն պատճառով, որ մենք առաջինն ենք այդպիսի դիզայն պատրաստել, որը հաստատել է վարչապետը»,-ասել է Փեթերսը։
Քաղաքական գործիչը վստահ է, որ դիզայնի փոփոխությունը կօգնի վերականգնել Նոր Զելանդիայի դրոշի յուրօրինակությունը։
Նոր Զելանդիայի դրոշը 50 տարով մեծ է ավստրալականից, այն 1902-ին է ընդունվել։ Ավստրալիայի դրոշն ընդունվել է 1954-ին։







































