Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է «Մարտի 1»-ի գործով մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության հարցով որոշումը: Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատարանն իր պաշտպանյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի է համարել գրավը:
Փաստաբանը չցանկացավ նշել գրավի գումարի չափը, սակայն ասաց, որ ահռելի գումար չէ. «Այլընտրանքային խափանման միջոց է: Ահռելի գումար չի, ինչը հասարակության մեջ հայտնի էր վերջին իրադարձությունների հետ կապված, որ կիրառվեց: Ընդունելի, սովորական, մյուս գործերով ընդունելի գումար է»: