Wednesday, 01 07 2026
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում

Քոչարյանը մոլորված է․ նա ցուցմունք տվեց «հարիֆների» դեմ․ քննարկում «Առաջինում»

Հայաստանի երկրորդ նախագահի անվան շուրջ ծավալվող իրադարձությունները գրավել են զանգվածային լրատվության գրեթե բոլոր տիրույթները։ Անկեղծ ասած, տեղի է ունենում մի բան, որին քչերն էին հավատում, ինչպես շատերը չէին հավատում, որ Հայաստանի քաղաքացին ունակ է ինքնակազմակերպվել թավշյա հեղափոխություն իրականացնողի համարձակությամբ։ Ամեն դեպքում, դեպքերը զարգանում են այնքան արագ, որ կարող է հեղափոխության շարունակության տպավորություն թողնել։ Բայց եթե հեղափոխության գերնպատակը իսկապես սահմանադրականության վերադարձն է Հայաստան, ուրեմն ամեն ինչ և ամեն ոք ենթակա է այդ նպատակին, անգամ այն քաղաքական ուժերը, որոնք քննչական գործողությունները մարտի մեկի գործով անցնող պաշտոնյաների նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են որակում։

Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք՝ ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ։ ՀՅԴ-ն փաստորեն դարձավ առաջին կուսակցությունը, որը պաշտոնապես սատարեց Ռոբերտ Քոչարյանին։ Այսպիսով, քաղաքական և իրավական ինչ զարգացումներ են հավանական մարտի մեկի գործի բացահայտման ճանապարհին:

Թեմայի քննարկմանը «Առաջին լրատվական»- ի տաղավարում մասնակցեցին իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը և Վարդան Հարությունյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Այս օրերին այնպիսի տպավորություն է, որ հեղափոխության շարունակական փուլենք ապրում: Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ տեղի է ունենում հասունացման ակցիա. հարգանք հայկական պետության նկատմամբ: «Մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր թիրախավորել են Հայաստանի ժողովրդավարական հանրապետությունը, այսինքն՝ ժողովրդի կամքը: Սա իսկապես հեղափոխություն է. հայկական պետությունը ինքնապաշտապնվում է… Ռ. Քոչարյանին և նրա գործընկերներին, միևնույն է, հասնելու էր արդարադատությունը: Հայկական պետությունը հասունացել է այնքան, որ կարողանում է պաշտպանվել՝ չհարցնելով նրա դափնիների քանակը. եթե հանցանք է գործել, պիտի պատժվի»,- նշեց Ա. Արշակյանը:
Վ. Հարությունյանի դիտարկմամբ՝ զարմանալի ոչինչ տեղի չի ունենում, ակնհայտ է, որ հանցագործությունը պետք է պատժվի արդար դատավարությամբ: «Այն, որ բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր դատարանի առաջ են կանգնում, Հայաստանի համար է նորույթ, աշխարհի համար նորույթ չէ: Բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իմանան, որ անկասկած, գալու է հատուցման պահը»,- նշեց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ արյունը ջրով չի լվացվում, հնարավոր չէ պատասխան չտալ թափված արյան համար:

Ժաննա Ալեքսանյանը, բարձր գնահատելով ընթացքող պրոցեսը, նշեց. «Սա կարծես մի սև շերտ է հանելու, արդարության և արդարադատության վերականգնում է լինելու և անպատժելիության վերացման: Ամեն ինչ պետք է անել գործընթացը ավարտին հասցնելու համար: Քոչարյանը նույն անպատժելի կեցվածքով հարցազրույց էր տալիս, զղջման ու ափսոսանքի նշույլ չկար դեմքին: Իրեն դրել է անպատժելիի, անտեղյակի կարգավիճակում, սակայն համոզված եմ, Ռ. Քոչարյանը կալանավորվելու է, քանի որ ինքն է Մարտի 1-ին տեղի ունեցածի պատասխանատուն»:

«Քոչարյանը մոլորված է, նա ցուցմունք տվեց «հարիֆների» դեմ,- ընդգծեց Ա. Ազատյանը: Նա նաև կարծիք հայտնեց, որ ՀՅԴ-ն սխալ արեց, իր վարկը փչացրեց և իր կյանքը կրճատեց՝ հանդես գալով ի պաշտպանություն Ռ.Քոչարյանի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում