ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է այցելել Մոսկվա: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով հուլիսի 27-ին Սպիտակ տան արած հայտարարությանը: Նշվում է, որ ԱՄՆ նախագահը կիրականացնի այցը պաշտոնական հրավեր ստանալուց անմիջապես հետո:
«Նախագահ Թրամփը անհամբեր սպասում է հաջորդ տարվա սկզբին Պուտինի այցին Վաշինգտոն: Նա նաև պատրաստ է այցելել Մոսկվա, հենց որ հրավեր ստանա»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Թրամփը պատրաստ է հետագա հանդիպումներին: «Ես նույնպես պատրաստ եմ»,- ասել է նա Հարավային Աֆրիկայում կայացած BRICS-ի գագաթաժողովի արդյունքների ամփոփիչ ասուլիսում:







































