Wednesday, 01 05 2024
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը

«Հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ-ն ճկուն չի եղել, որը առաջիկայի համար առաջընթաց չի խոստանում»

Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի համար լավատեսության հիմքեր չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի դիվանագիտության նպատակահարմարության մասին:

Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը ՀՀ ցույց տվեց, որ Հայաստանը պետք է դիրքորոշում արտահայտի արձանագրությունների ապագայի վերաբերյալ, քանի որ, ըստ թուրքագետի, արդեն իսկ պարզ է, որ արձանագրությունների նախաստորագրումից հետո այս ոլորտում ՀՀ-ի լծակները գնալով թուլանում են, և այդ գործընթացն արդեն դուրս է եկել Հայաստանի հնարավորությունների շրջանակից, ուստի Հայաստանը պետք է դիրքորոշում հայտնի:

«Ամերիկացիներն են, որ կանգնած են ՀՀ-ի կողքին, ո՞ւր են այն մարդիկ, ովքեր կանգնած էին Դավութօղլուի ու Նալբանդյանի թիկունքին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ: Այնպես որ՝ միջազգային հանրությունը ևս ընդունում է առկա փաստը, և ԱՄՆ-ը պետք է անկեղծ խոսակցություն ունենա կողմերի հետ և ընդունի, որ այս գործընթացը հաջողություն չի ունեցել, և պետք է մտածել ինչպիսի քաղաքական օրակարգով հանդես գալ»,- նշեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ շարունակելով, որ միջազգային հանրությունը ևս հուսախաբ է եղել:

Թուրքագետի համոզմամբ՝ գործընթացները ՀՀ-ի վերահսկողության դաշտից դուրս են մնացել: Նա հիշեցրեց, թե ինչ է ասում ԱԳ նախարարը, ապա հավելեց՝ մի՞թե դա եղել է արդյունավետ:

«Ես կարծում եմ՝ ոչ. ճկունություն չեմ տեսել, ես չեմ տեսել դա: Պետք է կարողանանք հասկանալ, որ այս արտաքին քաղաքականության մեջ, իրերի այս դրությամբ, Հայաստանի այս դիրքորոշմամբ առաջընթաց չկա»,- նկատեց նա:

Անդրադառնալով Դավութօղլուի՝ ՀՀ կատարած այցին՝ ասաց, որ այն հմտորեն կայացված ակցիա էր: Ավելին, Վահրամ Տեր-Մաթևոսյանի կարծիքով, պարզ էր, որ նա ՀՀ էր եկել հանդիպելու ՀՀ նախագահին, հանդիպման ընթացքում բարձրացվելու էին ԼՂ-ին առնչվող հարցեր, և մերժումը եղավ:

«Ամերիկյան կողմն է պնդել այդ հանդիպումը, ամերիկյան կողմն է եղել շահագրգիռ կողմը, որպեսզի հանդիպումը կայանա: Պետքարտուղարության հայտարարությունից դատելով՝ դա եղել է ամերիկյան նախաձեռնությունը»,- նշեց նա՝ ամփոփելով, որ ՀՀ արտաքին դիվանագիտության կառույցի ներկայիս քաղաքականությունը ոչինչ չի խոստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում