Գրեթե երեք հազար քար են հեռացրել չինացի բժիշկները տեղի բնակչուհու երիկամներից: Գոյացությունները առաջացել էին վարակի պատճառով, որին էլ, իր հերթին, շաքարախտն էր նպաստել: Այս մասին հաղորդում է Global Times-ը:

Ինչպես հաղորդում է պարբերականը՝ բժիշկներից մեկ ժամ է պահանջվել քարերի քանակությունը հաշվելու համար. դրանք 2980-ն են եղել: «Մենք ապշել էինք, երբ դա տեսանք: Ատրոֆիայի լուրջ վտանգ կար: Միայն քարերը հեռացնելու միջոցով կարելի էր ամեն ինչ կարգավորել»,- ասել է Չանչժոու շրջանի հիվանդանոցի ուռոլոգիայի բաժանմունքի ղեկավար Մո Նայսինը:

56-ամյա կինը հիվանդանոց էր դիմել փորի շրջանում ցավերի պատճառով:










































