Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՅԴ-ն աջակցեց Ռոբերտ Քոչարյանին․ դաշնակցական նախարարների հեռացման պահանջ

Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք՝ ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ։ ՀՅԴ-ն փաստորեն դարձավ առաջին կուսակցությունը, որը պաշտոնապես սատարեց Ռոբերտ Քոչարյանին։

Իրավիճակն առանձնահատուկ է այն իմաստով, որ քաղաքական հալածանքների մասին խոսում է մի կուսակցություն, որը մաս է կազմում գործող կոալիցիոն կառավարությանը։ ՀՅԴ-ի հայտարարությունն անհամատեղելի է կոալիցիոն նրա կարգավիճակի հետ, ու նման կտրուկ գնահատականին անմիջապես պետք է հաջորդեր դաշնակցական մարզպետների ու նախարարների հրաժարականը կամ պաշտոնանկությունը։ Կուսակցությունը չի կարող օրվա մի կեսին գովերգել հեղափոխական կառավարության հակակոռուպցիոն կամպանիան, իսկ օրվա մյուս կեսին մերկացնել նույն այդ կառավարության ռեպրեսիվ քաղաքականությունը։

ՀՅԴ «հոգատարությունը» Ռոբերտ Քոչարյանի հանդեպ բավականին թափանցիկ փաստերով բացատրելի է. այս կուսակցության առանցքային, ղեկավար գործիչները, այդ թվում՝ ՀՅԴ Բյուրոյի այսօրվա ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին անազատության մեջ էին ու մեղադրվում էին ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար և ազատության մեջ հայտնվեցին հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո՝ հաշված օրերի ընթացքում, իրավական մեխանիզմների անտեսմամբ։ Պատահական չէ, որ ՀՅԴ-ն քրեաօլիգարխիայի իշխանության քսան տարիներին ամբողջովին կորցրեց իր ինքնաբավությունը՝ դառնալով Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության կցորդը։

ՀՅԴ-ն կոնկրետ խնդիրներ ունի նաև Մարտի 1-ի ու դրա բացահայտման հետ կապված և խիստ անհանգստացած է, որ երեկ տեղի ունեցած շրջադարձային իրադարձությունը կարող է իրեն կանգնեցնել առնվազն քաղաքական պատասխանատվության փաստի առջև։ 2008-ի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն հանդես եկավ սեփական թեկնածուով ու նույնիսկ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո հեղինակեց տեղ գտած կեղծիքները դատապարտող հայտարարություն, իսկ կուսակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը քաղաքական քայլ կատարեց՝ հրաժարվելով ԱԺ փոխնախագահի պաշտոնից։ Սակայն օրեր անց ՀՅԴ-ն՝ ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի ընկերակցությամբ, ապահովեց Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի, այսպես կոչված, արյունոտ խրախճանքի քաղաքական լեգիտիմությունը՝ հենց մարտի 1-ի իրադարձությունների նախօրեին կոալիցիոն հուշագիր ստորագրելով ՀՀԿ-ի հետ։

Դաշնակցությունը գործուն մասնակցություն է ունեցել 2008-ին սահմանադրական կարգի տապալման գործընթացին՝ կրելով տասը անմեղ քաղաքացիների սպանության քաղաքական պատասխանատվությունը։ Ահա թե որն է ՀՅԴ այսօրվա հայտարարության իրական մոտիվը։ Առնվազն քննարկման առարկա են նաև Քոչարյանի ու ՀՅԴ-ի, այսպես կոչված, ընդհանուր հետաքրքրությունները նաև Հոկտեմբերի 27-ի կազմակերպման համատեքստում. չմոռանանք, որ ահաբեկչական խմբի բոլոր անդամները նախկին կամ գործող դաշնակցականներ էին։

Չի բացառվում, իհարկե, որ Ռոբերտ Քոչարյանին ու ՀՅԴ-ին միավորում է նաև ընթացիկ քաղաքական օրակարգ։ Ամենևին պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը երեկ ՀՔԾ-ում հարցաքննվելուց ու մեղադրյալի կարգավիճակ ստանալուց անմիջապես հետո վազել էր հենց այս կուսակցության փաստացի վերահսկողության տակ գտնվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, որտեղ իրեն զգում էր, այսպես ասած, տանտիրոջ կարգավիճակով։ Մյուս կողմից՝ եթերում երկրորդ նախագահն իր քրեական հետապնդումը կապում էր առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրեն չեզոքացնելու իշխանությունների մտադրության հետ։ Ռոբերտ Քոչարյանը չունի սեփական կուսակցություն և խորհրդարանական առաջիկա ընտրություններին կարող էր մասնակցել միայն արդեն գոյություն ունեցող քաղաքական հարթակներից մեկի միջոցով։ Պնդումներ չենք անում, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ գուցե Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ ղեկավարության միջև եղել են ինչ-որ պայմանավորվածություններ։

Ամեն դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը սահմանագծային իրադարձություն է, ու ՀՅԴ-ն շտապեց դիրքավորվել խիստ սկզբունքային այս հարցում։ Նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չպետք է սպասի ավանդական կուսակցության դուալիստական մանևրներին ու հենց ինքը նախաձեռնի կոալիցիայից Դաշնակցության դուրսմղման գործընթաց։ Անհարիր է, երբ հեղափոխության ծնած կառավարությունում ներկայացված են քաղաքական ուժեր, որոնք մեղսակից են Մարտի 1-ի ոճիրին։

Ու խնդիրը բնավ էլ չի սահմանափակվում միայն ՀՅԴ-ով։ Սակայն այդ մասին՝ հաջորդ դասին՝ ինչպես կասեր հայաստանյան քաղաքականության դասականը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում