Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակով դիմել է ռուսական պատվիրակությանը ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի ժամանակ՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման նախաշեմին։
Նշվում է, որ հինգշաբթի, հուլիսի 26-ին, ԲՐԻՔՍ-ի շրջանակում աշխատանքային օրը շարունակվել է մինչ ուշ երեկո։ Օրվա առաջին կեսին Պուտինը մասնակցել է գագաթնաժողովի միջոցառումներին, իսկ երկրորդ կեսին մի շարք հանդիպումներ ունեցել արտասահմանցի առաջնորդների հետ։
«Չքնե՛լ»,-ժպտալով ասել է Պուտինը ռուսական պատվիրակությանը, երբ բանակցությունների սենյակ է մտել։








































