ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Մարտի 1-ի գործով իրեն մեղադրանք առաջադրելով՝ ներկայիս իշխանությունները փորձում են կանխել առաջիկա ընտրություններին իր հնարավոր մասնակցությունը:
«Մտածում են մոտակա, սպասվելիք արտահերթ ընտրություններին իմ հնարավոր մասնակցության մասին ու էն գլխից փորձում են չեզոքացնել ինձ: Ինձ ուզում են կտրել քաղաքական գործընթացներից։ Թեկուզ վերջին տասը տարվա ընթացքում բազմիցս հայտարարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, բայց սա այն դեպքն է, որ արդեն դու քաղաքականությամբ չես զբաղվում, այլ քաղաքականությունն է սկսում քեզանով զբաղվել», – «Երկիր Մեդիա» հ/ը տված հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Նա ընդգծեց՝ իր իշխանության ժամանակ Հայաստանը տնտեսական աճ է ապրել ու հասարակությունը հիշում է դա:











































