Հայտնի ամերիկյան երգչուհի Փինկը (P!nk) ներկայացրել է Secrets երգի իր նոր տեսահոլովակը։
Համապատասխան տեսահոլովակը հրապարակվել է երգչուհու YouTube ալիքում։
Փինկն իր սեփական տեսահոլովակի ռեժիսորն է։ Նկարահանումները անց են կացվել Ավստրալիայում, որտեղ Փինկը հանդես է եկել համերգային շրջագայության շրջանակներում։
.jpg)
Տեսահոլովակում աստղը արտիստների ընկերակցությամբ պարում է վառ գրաֆիտիով պատի մոտ։ Տեսանյութի ամբողջ իմաստն այն է, որ այն պատմում է սիրո տարբեր դրսևորումների մասին։
Պարողներն աշխատում են զույգերով՝ փոխելով զուգընկերներին և հետերո և հոմոսեքսուալ կապ ցուցադրելով։ P!nk–ն ինքը հայտնվում է կադրում գեղեցիկ աղջկա հետ։ Երգչուհին վաղուց է ԼԳԲՏ հայտնի ակտիվիստ համարվում և հաճախ է հանդես գալիս ի պաշտպանություն միասեռ ամուսնությունների։









































