Սկանդալային երգչուհի Վերա Բրեժնևան, որը ներկայումս իր կարիերան շարունակում է Ռուսաստանում, համացանցում իր անկեղծ լուսանկարն է հրապարակել, որի համար իր հետևորդների քննադատությանն է արժանացել։
Դերասանուհին նկարահանվել է կոսմետիկայի հայտնի ապրանքանշանի գովազդային ֆոտոշարքում, որտեղ նա ամբողջովին մերկ է։ Գայթակղիչ լուսանկարը երգչուհին հրապարակել է իր Instagram-ի էջում։

Հետևորդները բուռն կերպով սկսել են քննարկել նկարը։ Նրանք նկատել են, որ շպարի այն քանակությունը, որն օգտագործել են ոճաբանները ֆոտոնկարահանումների ժամանակ, ինչպես նաև ֆոտոշոփը, Բրեժնևային իր տարիքից մեծ և շատ անբնական են դարձրել։








































