Ամերիկյան դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը խոստովանել է, որ խմբակային սեքսի վատ փորձ է ունեցել։ Այս մասին նա պատմել է Dazed պարբերականին տված հարցազրույցում։
«Ես երբեք երեքով լավ սեքս չեմ ունեցել կամ լավ խմբակային սեքս»,– ասել է նա։
Անդերսոնն ավելացրել է, որ իր բոլոր սիրեկանները խանդոտ են եղել։ Նրանցից մեկը, դերասանուհու խոսքերով, ցանկացել է, որպեսզի ինքը «ուրիշ կնոջ հետ լինի, իսկ նա հետևի դրան»։
«Երբեմն դա գայթակղիչ է հնչում»,– ասել է դերասանուհին։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ինքը չափազանց ռոմանտիկ է և չի ընդունում առանց սիրո կամ պարտավորությունների սեքսը։









































