Չեմպիոնների միջազգային Գավաթի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» Սինգապուրում մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 1:1, իսկ հեռխաղյա 11 մետրանոց հարվածներն ավելի դիպուկ իրացրին իսպական թիմի ֆուտբոլիստները:
11 մետրանոց հարվածաշարի ժամանակ «Արսենալից» առաջինը գնդակին մոտեցավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինիս հարվածը «Ատլետիկոյի» դարպասապահ Ադանը ետ մղեց:
Մեր ֆուտբոլիստը այս մրցավեճում փոխարինման էր դուրս եկել երկրորդ կեսում:








































