23-ամյա բրիտանական մոդել Դեմի Ռոուզը, Instagram-ում նոր լուսանկարների համար, Վայրի Արևմուտքից հմայիչ աղջկա կերպարն է ընտրել։

Մոդելը հիմա հանգստանում է Իսպանիայում և կովբոյի հագուստով թեժ լուսանկարներով է կիսվել իր բաժանորդների հետ։ Նա լայնեզր գլխարկով է, փոքրիկ, գործված լողազգեստով և մանր կտրվածքներով լայն սպիտակ տաբատով։

Դեմիին կրկին հաջողվել է ընդգծել իր բոլոր առավելությունները և ամենատպավորիչ կերպարներից մեկը ստեղծել։ Նրա 7,1 միլիոնանոց բանակի երկրպագուները Instagram-ում գնահատել են մոդելի մտահղացումը լայքերով և հաճոյախոսություններով։











































