Հոլիվուդում այնքան էլ շատ չեն այն դերասանուհիները, որոնք կարող են պարծենալ իրենց բնական գեղեցկությամբ և առանց վիրաբուժական միջամտության արտաքինով։ Նման աստղերից մեկն էլ 51-ամյա Սալմա Հայեկն է։ Դերասանուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ նա առանց մի գրամ շպարի՝ իր շների հետ է։

Հիշեցնենք, որ 2003-թվականին Սալման «Ֆրիդա» ֆիլմում կատարել է Ֆրիդա Կալոյի դերը։ Ֆրիդայի դերի համար նա առաջին անգամ «Օսկարի» է առաջադրվել։









































