Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը, որն իշխանություններին ավելի մեծ լիազորություններով է օժտում՝ երկրում արտակարգ դրության ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն։
Օրենքին աջակցել են իշխող «Արադարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցության նրանց դաշնակիցները։
Փաստաթուղթը ևս երեք տարով նահանգապետերին և անվտանգության ուժերին լիազորություններով է օժտում, որոնք նրանք ունեին արտակարգ դրության ժամանակ։ Օրենքը կառավարությանը թույլ է տալիս աշխատանքից հեռացնել Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանման, ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցներին, պետական ծառայողներին, եթե նրանք կապված են ահաբեկչական կազմակերպությունների հետ։
Օրենքը նաև ենթադրում հրապարակային հավաքների արգելք, կալանքի ժամկետի երկարաձագում, եթե կապեր կան ահաբեկչական կազմակերպությունների հետ կամ ազգային անվտանգության այլ սպառնալիքներ են առկա։




































