Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Այսպես չի կարելի, ժամանակը գնում է․ նոր կառավարության խաղի կանոնները հստակ չեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

-Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ հունիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը կազմել է 9․6 տոկոս: Ինչի՞ հաշվին:

-Հրապարակվել է նաև կիսամյակային ցուցանիշ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի նկատմամբ 8․9 տոկոս, որը լավ ցուցանիշ է: Կարելի է եզրակացնել, որ այն անհանգստությունը, որ առկա էր հետհեղափոխության շրջանում՝ կապված կապիտալի արտահոսքի և տնտեսվարողների ներդրումների նվազման հետ, կարծես թե նվազել է: Լավագույնը, որ կարող ենք արձանագրել ցուցանիշներից՝ շինարարության աճն է՝ 13․5 տոկոս:

-Այդ ամենը տնտեսական կայունության հաստատման մասի՞ն է վկայում:

-Այսօր, այո, սպասումների մասով խնդիրներ կան: Ի՞նչ ունենք այս վեց ամիսների համար, որը պետք է անհանգստացնի. մասնավորապես արդյունաբերության աճի տեմպերի էական նվազում կա, սա, նախ և առաջ, կապված է հանքարդյունաբերության հետ: Ավելի լուրջ մտահոգությունների տեղիք պիտի տա այն, որ ունենք արտաքին առևտրի ծավալների աճ, որը կազմել է 20 տոկոս, մինչդեռ ներմուծման ծավալների աճը 34 տոկոս, այսինքն՝ նախկինում արձանագրված ներմուծման համեմատ արտահանման աճի առաջանցիկ ծավալների տեմպի կորը փոխվել է, ունենք արտահանում-ներմուծում հարաբերակցություն՝ 1-ը 2-ի, սա ոգևորիչ ցուցանիշ չէ:

-Ինչո՞ւ է բիզնեսի մոտ սպասողական, երբեմն վախվորած վիճակ:

-Բիզնեսն այդպես է, փողը, ֆինանսը զգուշավոր են, 10 անգամ են չափում, հետո կտրում:

-Բիզնեսը եթե նախկինւմ զգուշավոր էր, գիտեինք՝ ինչու է զգուշավոր, իսկ հիմա՞:

-Հեղափոխությունն առկա է, կոռուպցիայի դեմ պայքարը, խոստումներ մենաշնորհների դեմ և այլն, բայց խաղի կանոնները, տնտեսական պայմանները դեռ հստակ չեն: Շատ լավ է, որ կոռուպցիա չկա, բայց կոռուպցիա չլինելը երաշխիք չէ արդյունավետ, նորմալ գործունեության համար: Կոռուպցիան ընդամենը խոչընդոտ էր: Այս խոչընդոտը չկա, բայց պայմանները դեռ թափանցիկ չեն, դեռ հրապարակված չեն խաղի կանոնները: Այսօր խոսվում է տնտեսական քաղաքականության առանձին ասպեկտների մասին, այսօր շատ ակտիվ քննարկվում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների խնդիրը և այլն: Զգուշավոր կամ փորձնական քայլեր կարվեն, թերևս, սրա հաշվին է, որ այս ցուցանիշը ակտիվ է: Փոքր քայլերով այս ամենը կա, եթե խաղի կանոնները պահպանվեն, եթե խնդիրները հստակ դրվեն, և ծրագրերը հրապարակվեն և իրականացվեն, կարծում եմ՝ երկու-երեք տարի կպահանջվի խոշոր քայլերի համար:

-Ձեր ասածը վերաբերում է դրսի՞ ներդրումներին:

-Նախ և առաջ դրսի, ինչպես նաև ներսի: Վերջին ամիսներին նկատելի է, որ Ռուսաստանից ներհոսք կա, առայժմ մարդկային պոտենցիալ է, փոքր կապիտալներ, կարծես, ուզում են, հետազոտական բնույթի քայլեր անում են: Պատահական չէ, որ այս ընթացքում տեսանելի է անշարժ գույքի շուկայում աշխուժացումը: Դա օբյեկտիվ պրոցես է: Իմ կարծիքով՝ հեղափոխությունը իշխանությանը շատ մեծ հնարավորություն է ընձեռել այս խնդիրները լուծել, վայելում է հասարակության բացարձակ վստահությունը, և այս խնդիրները պետք է շատ արագ դնել, ծրագրերը հրապարակել, պետք է հաշվի առնել, որ հասարակությունը օժանդակելու է:

Ինձ, որպես քաղաքացու, մտահոգեց վարչապետի այն հայտարարությունը, որ Հայաստանում կան, կամ եղել են չիրագործված վարկային ծրագրեր, որոնց համար Հայաստանի կառավարությունն այսօր պարտաճանաչորեն այդ վարկերն է մարում:

-Ծախսեր է արվում: Ենթադրում եմ, որ ամենապարզն այն է, որ ժամանակին ձևավորվել են գրասենյակներ այս կամ այն վարկային ծրագրի իրականացման համար… Կան կոնկրետ պայմանագրեր, և կոնկրետ մարդիկ, որոնք իբր, կամ իրականում, զբաղվում են դրանով: Դա բացահայտելը բավականին հեշտ է, այստեղ կառավարությունը իբրև թիմ պետք է աշխատի: Մենք այսօր ունենք աշխատող վարչապետ, ուժայիններ, բայց մնացած բլոգները համարժեք չեն աշխատում:

Մենք ունենք երկու ամսից ավելի քիչ ժամանակ դիտարկելու համար, դուք միտումներ տեսնո՞ւմ եք, որը վկայում էր դրական ճանապարհին գտնվելու մասին:

-Ակնհայտ է, դրանք կան: Թիվ մեկ խնդիրը հասարակական սպասումներն են, հասարակական սպասումների մակարդակը կտրուկ աճել է: Այսօր դա դեռ պահանջ չէ, առայժմ հարցադրումներ են, և իշխանությունը, կառավարությունը պետք է աչալուրջ լինի, շատ ուշադիր հետևի, չզլանա, ցանկացած հարցադրում իշխանությունների նկատմամբ պետք է ուսումնասիրել, ոչ թե երես թեքել: Պետք է օգտագործեն այս էներգետիկան խնդիր լուծելու համար, ամենակարևորը, կառավարությունը ակտիվություն պետք է ձևավորի:

-Ինձ հետաքրքրում է ձեր գնահատականը կառավարության տնտեսական բլոգի վերաբերյալ: Ճի՞շտ կադրային որոշումներ են կայացվել:

-Ես երբեք չեմ քննարկի որևէ անձի նշանակում: Բայց իբրև հարկատու, քաղաքացի և մասնագետ՝ ես իմ պահանջներն ունեմ, խիստ դժգոհ չեմ, բայց դժգոհ եմ, շատ արդյունքներ այս բլոգից չեմ տեսնում:

-Իսկ արդեն ժամանա՞կն էր տեսնելու:

-Այո՛: Խնդիրը երկակի է, մի կողմից մենք հասկանում ենք, որ մտնեն այս խնդիրների մեջ, մյուս կողմից՝ այդ ժամանակը չկա: Կան հարցադրումներ, որոնք լուծված պետք է լինեին, բայց լուծված չեն: Խնդիրների մի մեծ դաշտ է մնացել, օրինակ, սոցիալական բլոգում, և որևէ մի պաշտոնյա չի խոսում այդ խնդիրների մասին. սոցիալական խնդիրը հո միայն կուտակայինի խնդիրը չէր: Դեռ չի վերացել 30 տոկոս աղքատությունը, սրա մասին ինչո՞ւ չեք խոսում… Ինչո՞ւ չեք խնդիրներ դնում, խնդիրներ լուծում, անցնեք մյուս բլոկներով, էլի նույն պրոբլեմները: Կառավարության ծրագիրը, հասկացանք, քաղաքական փաստաթուղթ է: Կառավարությունը հաստատել է առաջիկա երեք տարիների միջնաժամկետ զարգացման ծրագիրը, բացի հեղափոխական մուտքից, որ գրվել է Փաշինյանի թելադրանքով, մնացածը նույնն է, ինչ անցած տարիներին՝ նույն չափանիշները, հոգնած մարդկանց ձեռքով շարադրված, ոչ մի ձգտում, ոչ մի ցանկություն: Որևէ մեկը իրավունք չունի այսպիսի փաստաթղթով հանդես գալ, ժամանակը գնում է: Եթե այս ծրագիրն այսպիսին է, բյուջեն էլ համարժեք պետք է լինի, այսինքն՝ մենք գալիք տարվա համար ոչ մի բան չպետք է ծրագրենք՝ տնտեսական քաղաքականության մասով: Այսպես չի կարելի: Այսօրվանից խնդիրները պետք է արձանագրել: Անպայման կլինեն բացեր, ճեղքեր, բացթողումներ, բայց ձգտում, պահանջ չունենալը սարսափելի վատ բան է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում