ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյսոն Սփենսերը հրաժարական է տվել Who Is America? հեռուստաշոուի եթեր դուրս գալուց հետո՝ տեղեկացնում է CNN-ը:
Հաղորդման ժամանակ Սաշա Բարոն Քոենի հանձնարարությամբ նա բարձրաձայն գոռացել է՝ նեգր, և առանց վարտիքի վազել սրահում:
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դևիդ Ռելսթոնը Սփենսերին կոչ է արել պաշտոնաթող լինել, քանի որ նրա գործողությունները սարսափելի և վիրավորական են եղել:
Շոուի սցենարի համաձայն՝ Սաշան գնդապետի կերպարում զրուցել է հաղորդավարի հետ, ով իրավիճակ է ստեղծել, որտեղ Սաշան պետք է ցույց տար, թե իչպես է վնասազերծում ահաբեկիչներին: Ոգևորված քաղաքական գործիչը վազել է «ահաբեկիչ» հաղորդավարի հետևից և գոչել՝ նեգր:











































