Բրիտանական Independent-ը ընտրել է շոգ եղանակի համար ամենահարմար և անհարմար կտորները:
Ամենահարմարը բամբակն է և վուշը: Բնական կտորները քրտինքը բոլորից լավ են ներծծում, չեն կպչում մարմնին և թույլ են տալիս, որ այն արագ հովանա: Հարմար կտորներ են նաև մետաքսը՝ իր թեթևության շնորհիվ, և ջերսի տրիկոտաժը, որը պատրաստված է բրդից, բամբակից և սինթետիկ հյուսվածքներից:

Ամռանը ամենաանհարմար հագուստը ջինսե հագուստն է. այն շատ ծանր է և դժվար է օդ թողնում: Խորհուրդ չի տրվում նաև հագնել սինթետիկ կտորից հագուստ:










































