«Զոհրաբ Մնացականյանը ավելի պրոֆեսիոնալ դիվանագետ է, քան Էդվարդ Նալբանդյանը»,- թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով «Ի՞նչ տարբերություն կա նրա նոր հայ գործընկերոջ՝ Մնացականյանի և Նալբանդյանի միջև» հարցին: Այս մասին տեղեկացնում է minval.az-ը:
Մամեդյարովը նաև նշել է, որ վերջերս կայացել է Զոհրաբ Մնացականյանի հետ իրենց առաջին հանդիպումը, որի ընթացքում նրանք փորձել են ճանաչել իրար: