Մոտոցիկլետի, ավտոմեքենայի և ուղղաթիռի հիբրիդը տեղաշարժվում է թե՛ գետնի վրայով, և թե՛ օդում: Տրանսպորտային յուրահատուկ միջոցը 295 հազար դոլար արժե:
Հելիցիկլետը ստանդարտ մետաղական բեռնախցիկ, երեք անիվ ունի, երկտեղանի է:
8 վայրկյանում Helicycle Pal-V-ն 100կմ/ժ արագություն է զարգացնում, գետնի վրա առավելագույն արագությունը180 կմ/ժ է: Օդում մեկ թռիչքի ժամանակ այն կարող է 350 կիլոմետր հաղթահարել և 1300 կիլոմետրից ավել՝ գետնի վրա:
Նմանատիպ տրանսպորտային միջոցներ աշխարհում չկան: Արտադրողների խոսքով՝ ապագայում թռչող ավտոմեքենաները կփոխարինեն սովորականներին, արդեն հիմա Helicycle Pal-V ձեռք բերել ցանկանցողների թիվը բավականին մեծ է: