Ամերիկյան երգչուհի Դեմի Լովատոն հոսպիտալացվել է հերոինի չարաշահման կասկածանքով։ Այս մասին հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ երգչուհին վատ է զգացել, երբ Հոլիվուդում իր տանն է եղել։ Ներկայումս նա հիվանդանոցում է գտնվում, նրա վիճակի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։








































