Ռուսաստանը սկսել է ազատվել ամերիկյան պարտատոմսերից՝ դրանով իսկ գտնելով ԱՄՆ-ի «աքիլեսյան գարշապարը»։ Այս մասին հաղորդում է Business Insider-ը։
Նշվում է, որ 2018-ի մայիսից Մոսկվան կրճատել է 96 մլրդ դոլար պետական պարտքի ամերիկյան պարտատոմսերի ակտիվները՝ 15 մլրդ դոլարի հասցնելով։ Դա հանգեցրել է ԱՄՆ-ում տոկոսադրույքների աճին։ Բացի այդ, ապագայում դա թույլ կտա ամրապնդել ռուբլին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Ռուսաստանի այսպիսի գործողություններից, քանի որ թանկարժեք վարկերը սահմանափակում են ԱՄՆ տնտեսության աճը։
Սակայն նշվում է, որ ԱՄՆ տնտեսությանն ավելի մեծ վնաս կհասցնի Չինաստանը, եթե այն ևս սկսի ազատվել ամերիկյան պարտատոմսերից։










































