Հունաստանում համազգային եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի անտառային հրդեհների զոհ դարձած ավելի քան 60 մարդու: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ տեղեկացնում է Protothema-ը:
Վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռուստատեսությամբ դիմել է հույն ժողովրդին և համազգային սուգ հայտարարել զոհերի հիշատակին: Նա նաև բարձր է գնահատել հրշեջների, ռազմածովային ուժերի և կամավորների ջանքերը փրկարարական աշխատանքներում:









































