Պլաստիկ վիրաբույժը պատմել է Վերա Բրեժնևայի դեմքի խնդիրների մասին,– գրում է politeca-ն։
Ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևայի երկրպագուները համոզված են, որ նա այլև տղամարդկանց «կարդիոխթանիչը» չէ։ Նման եզրակացության են եկել բաժանորդները Վերայի Instagram-ի էջում նրա փորձի տեսանյութը դիտելուց հետո։ Մոգական և սեքսուալ շիկահեր գեղեցկուհու փոխարեն երկրպագուները հոգսաշատ և գզգզված մի աղջկա են տեսել, ընդ որում, առանց մի գրամ շպարի։
Տեսանյութի մեկնաբանություններում երկրպագուները անմիջապես տեղեկացրել են երգչուհուն, որ նա ծերացել է և շտապ պետք է զբաղվի ինքն իրենով։

Սակայն պլաստիկ վիրաբույժ Արտաշես Հայրապետյանը համոզված է, որ Բրեժնևան, իր տարիքի համար, նույնիսկ շատ լավ տեսք ունի։
«Ես հիմա ոչինչ չէի փոխի նրա վրա։ Միգուցե այն պատճառով, որ նրան չափազանց գեղեցիկ եմ համարում։ Վերան հիմա հենց այն տրիքում է, երբ կինը սկսում է մտածել արտաքինի լուրջ փոփոխությունների մասին»,– նշել է բժիշկը։
Հայրապետյանի կարծիքով՝ Բրեժնևան շատ գրագետ ձևով է խնամում իրեն։ Իսկ «վախենալու» նկարի մեղավորը նկարի որակն է. սխալ լույսը ավելի կտրուկ է դարձնում ստվերները և շեշտը դնում է կնճիռների վրա։

«Նա միանշանակ խնամում է իրեն, սակայն ոչ մի արմատական փոփոխության չի դիմել։ Քիթն իրենն է, երևում է, որ շրթունքները մի փոքր կորեկցիայի են ենթարկված, հնարավոր է որ դա ընդամենը տատուաժ է։ Սակայն ոչ մի թանկարժեք կոսմետիկ միջոց չի կարող պաշտպանել տարիքային փոփոխություններից»,– ասել է վիրաբույժը։
Բժիշկը նաև նշել է, որ դեմքի հարցում Բրեժնևայի բախտը որոշ չափով չի բերել։ Տարիքի հետ կոպերը ծանրանում են, սակայն երգչուհու դեմքի կառուցվածքի առանձնահատկությունների պատճառով այս դեպքում ինչ որ բան անելը շատ դժվար կլինի։
«Երգչուհին դեմքի առանձնահատուկ կառուցվածք ունի. աչքերի ասիմետրիան և կոպերի ձևն այնպիսին են, որ նրանց ընդհանրապես հակացուցված է բլեֆարոպլաստիկան։ Այդ վիրահատությունն ուղղված է աչքերի շրջանում ավելորդ ճարպային հյուսվածքների և մաշկի հեռացմանը, իսկ Վերայի դեմքի կառուցվածքն այնպիսին է, որ նա շատ լավ բժիշկ պետք է գտնի, որ կկարողանա զբաղվել աչքերով»,– եզրափակել է Հայրապետյանը։











































