«Մենք քննարկում ենք, քանի որ նիստն էլ չի լուսաբանվել, կնախընտրեի, որպեսզի թեկնածուները ցանկության դեպքում իրենք ներկայացնեին իրենց ծրագրերը, ի վերջո հաղթող թեկնածուի ծրագրին կծանոթանաք։ Մյուսներն էլ կլսենք, արդեն եզրակացություններ կանենք»,-ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
Հարցին, թե ինչ է ուզում Արայիկ Հարությունյանը տեսնել այդ ծրագրերում, ԿԳ նախարարը պատասխանել է․ «Այն, ինչ փորձում էի փոխել անցած մեկ տարում, երբ որ Երևանի ավագանու անդամ էի»։ Նա հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է տրանսպորտին, դպրոցներին, մանկապարտեզներին, ճանապարհներին, աղբահանությանը, էն ամենին, ինչ առօրյա կյանքում ուզում է շարքային երևանցին։







































