Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպումներ է ունեցել Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների եւ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:









































