Kawasaki ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է Kawasaki J Three Wheeler EV եռանիվ մոտոցիկլետը: Վարորդը կարող է շարժել նաև այս մեխանիզմի առջևի 2 անիվները:
Մոտոցիկլետը ունի ընթացքի 2 ռեժիմ: «Հարմարավետ» ռեժիմը քաղաքային պայմաններում ավելի հանգիստ ընթանալու համար է: «Սպորտային» ռեժիմը ենթադրում է ցածր վայրէջք և միմյանց սեղմված առջևի անիվներ:
Ղեկն ունի 2 լծակների տեսք: Էլեկտրական շարժիչը սնուցվում է բարձր արդյունավետություն ունեցող Gigacell մարտկոցով: