Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ, կամ արդյո՞ք ՀՀԿ-ն կդառնա հակահեղափոխության սիմվոլը

Սեպտեմբերին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ ամենաքննարկվող հարցերից մեկը դրա հնարավոր մասնակիցների ցանկն է: Եթե որոշ կուսակցություններ արդեն հայտարարել են, որ անպայման մասնակցելու են ընտրություններին, և հիմա փորձում են հստակեցնել, թե ում դեմքով, ով է գլխավորելու ցուցակը, ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն, ապա ՀՀԿ-ի հարցով բացարձակ անորոշություն է: ՀՀԿ-ականները սպասում են իրենց ղեկավարի որոշմանը, չնայած յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը: Ըստ որոշ տեղեկությունների՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասով ՀՀԿ-ն բաժանվել է երկու մասի՝ մասնակցելու և չմասնակցելու կողմնակիցների:

Նոր ՀՀԿ-ականները, այն մարդիկ, որոնք վերջին մի քանի տարիներին են անդամակցել ՀՀԿ-ին և ակտիվ դիմադրության կողմնակիցներ են, կարծում են, որ կուսակցությունը անպայման պետք է մասնակցի ընտրություններին, քանի որ չմասնակցելը հավասարազոր է կուսակցության մահվան իրողության վավերականացմանը: Մյուս թևը, այսպես կոչված հին գվարդիան, ընդհակառակը, կարծում է, որ մասնակցությունն է բերելու մահվան իրողության արձանագրմանը:

Նոր հանրապետական թևի ներկայացուցիչներից կարելի է առանձնացնել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին: Նրանք համարում են, որ ընդամենը երեք ամիս առաջ երկրի կառավարող քաղաքական ուժ համարվող ՀՀԿ-ն չի կարող չմասնակցել այնպիսի կարևոր քաղաքական միջոցառման, ինչպիսին մայրաքաղաքի ավագանու ընտրություններն են:

Մասնակցության կողմնակիցների կարծիքով՝ ՀՀԿ-ն չմասնակցելով ընտրություններին ցույց է տալու, որ ինքը դե ֆակտո գոյություն չունի: Մինչդեռ մասնակցությունը արձանագրելու է այս կուսակցության գոյությունը՝ գործող իշխանության ընդդիմախոսի կարգավիճակում, գործող իշխանությունից դժգոհ շերտերի տրամադրությունների արտահայտիչ: Մասնակցության կողմնակիցները համոզված են, որ չնայած նոր իշխանության, և նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ առկա էյֆորիկ տրամադրություններին, հանրության շրջանում քիչ չեն մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով դժգոհ են հեղափոխության արդյունքներից, չնայած այդ դժգոհությունը հրապարակային արտահայտություն չունի: Ընտրություններին իրենց մասնակցության դեպքում իրենք կարող են ակնկալել այդ ընտրազանգվածի քվեները, քանի որ այսօր միայն ՀՀԿ-ն է, որ չի համագործակցում գործող իշխանության հետ: Մինչդեռ չմասնակցելով թույլ են տալու, որ դժգոհ ընտրազանգվածը վերակողմնորոշվի դեպի այլ կուսակցություններ, և հետո այդ մարդկանց դժվար կլինի հետ բերել:

Երևանի ավագանու ընտրությունները բոյկոտելու կողմնակիցները ՀՀԿ հին գվարդիան է՝ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի և մյուս հոգնած ու քաղաքական իմաստով նաև թոշակի գնացած ՀՀԿ-ականների հետ միասին: Նրանց չմասնակցության տրամաբանությունն այն է, որ հանրության շրջանում էյֆորիան այս պահին այնքան բարձր է, որ մասնակցության դեպքում ՀՀԿ-ն ուղղակի կխայտառակվի և այնպես կկոտրվի, որ դրանից հետո իրենք այլևս որևէ ընտրության գնալ չեն կարողանա: Մինչդեռ եթե սպասեն մինչև գարուն, երբ որ իշխանությունը ինչ-որ չափով կկորցնի հանրային աջակցությունը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և հոջողություն ունենալու հնարավորությունը ավելի իրական կլինի: Մնում է միայն, որ մինչև խորհրդարանական ընտրություն ՀՀԿ-ական մնացած լինի:

Դժվար է ասել, թե ՀՀԿ-ականները ինչպիսի որոշման կհանգեն, բայց որ այս կուսակցության որոշումը կարևոր է ոչ միայն իրենց, այլ նաև ընտրական պրոցեսի մյուս մասնակիցների համար, միանշանակ է: Երբ խոսում ենք հեղափոխության հաղթանակի մասին, միշտ նկատի ունենք, որ կա նաև դրա հակառակ բևեռը՝ հակահեղափոխությունը, որը այս պահին թեև բացահայտ չի դրսևորում իրեն, բայց բավական ազդեցիկ է: Հակահեղափոխությունը ոչ միայն այն մարդիկ են, ովքեր տուժել են հեղափոխության հաղթանակից, այլ նաև նրանք, ովքեր իրենց համարում են հեղափոխության հավանական զոհը՝ իրենք հերթի մեջ են, ուղղակի իրենց հերթը ավելի ուշ է գալու: Այս մարդկանց համար Երևանի քաղաքապետի ընտրությունները չափազանց լավ առիթ են նոր իշխանության նկատմամբ իրենց վերաբերմունքը դրսևորելու համար: Որովհետև եթե հաջողվի հեղափոխությանը թույլ չտալ իրենց ուզած տոկոսը խփել, ապա դա ուշքի կբերի նրանց և կստիպի իրենց վարքագիծը փոփոխության ենթարկել:

Հիմա եթե ՀՀԿ-ն մասնակցում է ընտրություններին, այս ընտրազանգվածի մեծ մասը կքվեարկի ՀՀԿ-ի օգտին, որպես նոր իշխանության ամենավառ հակառակորդի, իսկ եթե չի մասնակցում, այս ընտրազանգվածը փորձելու է իր վրիժառության նոր արտահայտիչներ գտնել: Եվ դա է պատճառը, որ ընտրությունների մասնակից մյուս կուսակցությունները այնքան էլ շահագրգիռ չեն ՀՀԿ-ի մասնակցությամբ՝ հույս ունենալով, որ կկարողանան հակահեղափոխական ընտրազանգվածը կողմնորոշել իրենց ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում